Սեպտեմբերին Apple ըկերությունը կթողարկի միանգամից երկու iPhone. 4,7 և 5.5 դյույմ անկյունագծով: Այս մասին հայտնել է ճապոնական Nikkei պարբերականը: Այժմյան ակտուալ iPhone, iPhone 5s և iPhone 5c մոդելների էկրանի անկյունագիծը 4 դյույմ է: Նոր iPhone-ի երկու մոդելները կստանան «Phone 6» անվանումը: Ըստ պարբերականի, սպասվում է, որ նոր սարքի էկրանի հզորությունը ևս կլինի ավելի մեծ, քան նախկին մոդելներինը: Չի բացառվում նաև, որ պաշտպանիչ ապակին պատրաստվելու է շափյուղայից, որը պաշտպանում է ցանկացած վնասվածքներից, գրում է Вести.Ru-ն